Հայտնի է՝ յուրաքանչյուր դերասան երազում է Համլետ խաղալ:
Նայում եմ մեր հեռուստաեթերի գովազդներն ու տխրում եմ:
Ավտոդողերից մինչև ներդիրներ, ցավազրկող դեղերից միչև բանկային համակարգի գովազդային հոլովակներ...
Եվ այս գովազդային բազարում ներգրավված են երիտասարդ դերասաններ, որոնք այդ ամենը գովազդում են «լինել, թե չլինելու» ոգով ու պաթոսով:
Խե՜ղճ ջահելներ, որ հնարավոր է շատ էլ շնորհալի եք: Ավաղ, ինքնաիրացման տարածք չունեք, քանզի պետական թատրոններում վիճակը ողբալի է:
Ձեզ էլ մնում է «Համլետի դերը խաղալ» գովազդային բազարում:
Տխուր բան է: